Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

55 views
Արխիվ > Երբևէ արգելված գրականություն- Օգոստոսի գիրքը

Comments Showing 1-26 of 26 (26 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Mari (last edited Jul 09, 2015 11:00PM) (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Բարի լույս՜, կարդացող ժողովուրդ:

Ես այս խմբի նոր մոդերատորն եմ ու օգոստոս ամիսն ինձ են նվիրել: Արդեն ամսի 10-ն է՝ այսինքն մյուս ամսվա գրքերի առաջարկությունների ճիշտ ժամանակը: Թեման է. երբևէ արգելված գրականություն: Գրքեր, որոնք ժամանակին արգելված են եղել կառավարության կողմից՝ շատ տարբեր պատճառներով: Պարզվում է, որ նույնիսկ հիմա էլ շատ կոնկրետ տարածքներում արգելվում են որոշակի գրքեր:

Գիրքն ընտրելը հեշտացնելու համար այ էս ցանկը ձեզ կառաջարկեմ https://en.wikipedia.org/wiki/List_of...

Գիրքը ընտրելուն, կարդալուն ու քննարկելուն զուգահեռ կարող ենք առանձին թեմայում խոսել էն մասին, թե ինչու են արգելել այս կամ այն գիրքը, ինչպես են արգելել (վառել են, կողպեքի տակ են դրել), կամ ինչ են արել էն մարդկանց հետ, ովքեր ձեռք են բերել արգելված գրքերը:

Հուլիսի 17-ին կբացեմ քվեարկությունը: Դե հիմիկվանից կարող եք առաջարկություններ անել :Դ


message 2: by Bella (new)

Bella Baghdasaryan | 26 comments Թեման շատ հետաքրքիր ա: Այս ամիս առաջարկում եմ կարդալ American Psycho-ն: Գիրքը չեմ կարդացել, բայց կինոյից ենթադրում եմ, որ հետաքրքիր կլինի ;)


message 3: by Siranush (new)

Siranush | 50 comments ես էլի գիրքն ավելացնելու խնդիր ունեմ, կներեք,որ առանց հղման են Adolf Hitler "Mein Kampf" և William Powell"The Anarchist Cookbook": Առաջինը հազար տարի է՝ ուզում եմ կարդալ, սենց կմոտիվացվեմ, հետաքրքիր ա, էդքան աղմուկը անտեղի է, թե ոչ, երկրորդն էլ... մի տեսակ խառը ժամանակներ են, վատ չէր լինի ուղեցույցի պես բան կարդայի: :D


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես ու իմ Նոբելյանակիրները :D
The Grapes of Wrath


message 5: by արմին (new)

արմին (tanamasi) երկու հատ, որ վաղուց ուզում եմ կարդալ՝ The Canterbury Tales ու Catch-22։ Երկուսն էլ շատ հայտնի են, երկուսին էլ շատ են ցիտում տարբեր գրքերում։ մեկը 14֊րդ դարի պատմություններ են։ «He uses the tales and the descriptions of its characters to paint an ironic and critical portrait of English society at the time, and particularly of the Church.» Մյուսը՝ սատիկրիկ աբսուրդ է պատերազմի մասին։ Ինչքան պատկերացնում եմ ա լյա Շվեյկ։


message 6: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Ես էլ կառաջարկեմ Radclyffe HallThe Well of Loneliness-ը, lesbian novel by a British author :Ճ հետաքրքիր կլինի կարծում եմ


message 7: by Davit (new)

Davit Mayilyan | 1 comments Ես կողմ եմ սրանց.
Candide - մի մարդու կյանքի պատմություն ա։
Mein Kampf - բացատրության կարիք չունի։
Catch-22 - անընդհատ այստեղ-այնտեղ հանդիպում ա։


message 8: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Թեման լավն ա շատ ^_^ Ես հիշեցի, որ ինչ-որ տեղ նույնիսկ Harry Potter-ի մասին գրքերն էին արգելված :D բայց չեմ առաջարկի դրանք, չվախենաք:

Catch-22-ն չտեսնված լավ գիրք ա: Էն աստիճան լավն ա, որ վերընթեռնելու հավես միշտ ունենում եմ, չնայած ժամանակ չեմ գտնում: Իսկապես արժի:

Առաջարկվածներից զարմացրեց The Grapes of Wrath-ը: Չէի սպասում, որ արգերված գիրք կարա լինի, էն էլ հատկապես` Սթայնբեքին իմանալով: Ըստ Վիքիփեդիայի` "In the state of California in which it was partially set, it was banned for its alleged unflattering portrayal of area residents." Սենց բանի համար բա գիրք կարգելե՞ն, էն էլ «խոսքի ազատության» մոլուցքով տառապող ԱՄՆ-ում :D Մեծ հաճույքով կկարդամ:

Ինքս երևի բան չառաջարկեմ, արդեն ընտրությունը դժվար ա :)


message 9: by Nelly (last edited Jul 16, 2015 03:48AM) (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Լավ, չդիմացա. Uncle Tom's Cabin-ն եմ առաջարկում, հատկապես հավեսով կկարդացվի To Kill A Mockingbird-ի սիկվելից հետո, ինձ թվում ա, ռասիզմի թեմաները շարունակելով:


message 10: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
եկեք քվեարկենք արդեն ^_^ https://www.goodreads.com/poll/show/1...


message 11: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես քվեարկեցի ու խմբի անդամներին քվեարկելու հրավեր ուղարկեցի :) Տեսնենք, որը կընտրվի: Շատ հետաքրքիր ամիս ա լինելու, ընտրությունից արդեն զգացվում ա :D


message 12: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
արդեն մի քանիսը քվեարկեցին: որն էլ ընտրվի, կարծում եմ հետաքրքիր կլինի կարդալը, որովհետև մեկը մյուսից հավես գրքեր են


message 13: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, էս ինչ կայֆ գրքեր են: Թարսի պես սաղ 500 էջանոցներից են :( Աչքիս պիտի արագացնեմ, վրաս երեք հատ 500 էջանոց գիրք կա թթված:


message 14: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Բյուր, էդքան ոնց ես հավաքում իրար գլխի՞: Նկատի ունեմ էդ մեծ գրքերը միաժամանակ ե՞ս սկսում


message 15: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Չէ Մար, զանազան բուք քլաբերից ա մնում: Նայի, Middlesex-ը հենց էս խմբից ա մնացել, չեմ վերջացրել: Մի հատ գիրք մինչև էս ամսվա վերջ պիտի պրծնեմ բուք քլաբի համար, մի հատ էլ 500 էջանոց սեպտեմբերինն ա: Պլյուս որ ստեղից մի հատ էլ ավելանա, չգիտեմ՝ ոնց եմ հասցնելու:


message 16: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
վաղն արդեն բացե՞մ ընտրված գրքի թեման


message 17: by արմին (new)

արմին (tanamasi) Կարաս բացես, Վոլտ, հղումները դնենք ու ով ուզում ա սկսի ։Ճ


message 18: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
Գիտեմ, որ դու էն մյուս գիրքն ես սկսել ու դժվար սրան միանաս :Ճ
կբացեմ վաղը


message 19: by արմին (new)

արմին (tanamasi) ուհու, բայց որ չսկսեի էն, մեկ ա դժվար սրան միանայի ։Դ


message 20: by արմին (new)

արմին (tanamasi) չնայած, միգուցե արժի փորձել ։Ճ


message 21: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
արժի իրոք :Ճ տեսնես էդ գրքին քվեարկողներից քանիսը կմիանան


message 22: by արմին (new)

արմին (tanamasi) հատ հատ ամոթանք կտամ քվեարկող֊չկարդացողներին ։Դ իմ գրքի ընթերցանությունը տապալելու ու մի հատ էլ չկարդալու համար


message 23: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
ես արդեն նեղվում եմ, որ իմ քվեարկությամբ ինչ-որ չափով մասնակցություն եմ ունեցել էդ տապալմանը :Ճ


message 24: by արմին (new)

արմին (tanamasi) ։Դ ամոթ


message 25: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հեհե, լրիվ իրավունք ունեմ չմասնակցելու ընթերցանությանը, բայց ընտրված գիրքն էլ ա ինձ հետաքրքրում:
Վոլտ, բաց թեման, ես օգոստոսի կեսերոտ կմիանամ:


message 26: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
կբացեմ մի քանի ժամից :ԴԴԴ


back to top