Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
The Drawing of the Three
Ֆանտաստիկ ընթերցանություն
>
The Dark Tower - 2 - The Drawing of the Three
date
newest »

message 1:
by
Gayane
(new)
-
rated it 5 stars
Mar 02, 2014 12:24PM


reply
|
flag



Հա, մի բան էլ, գրքերում ամեն բան մտածված է, ընթերցողի համար արված է առավելագույնը. ոչ միայն հետաքրքիր սյուժե, ինտրիգներ, գաղտնիքներ, փիլիսոփայական ու միֆական շերտեր, այլև պարզ թվացող բաներ, որ իրականում շատ կարևոր են. յուրաքանչյուր մաս հնարավորինս փոքրածավալ է, իսկ եթե ի համեմատություն՝ մեծածավալ է ստացվում որևէ մեկը, ապա մյուսը անպայման շատ ավելի կարճ է՝ մնացած միջին չափերի հետ համեմատած: Նույնն էլ պարբերությունները: Այդ ամենն արված է, որ աչքը չհոգնի, որ ընթերցանությունը հնարավորինս թեթև լինի, ակնահաճո:
Այ, այսպես են բեսթսելլեր գրում: ՃՃ
Ահա, Քինգը բեստսելլերներ գրելու վարպետության դասեր կարող է տալ, շատ մանրուքներ հաշվի է առնում, ինչն էլ ընթերցանությունը հեշտացնում ու հետաքրքրացնում է: Ընդհանրապես, որքան ուզում են շատերը բողոքեն, որ գրականությունը չպետք է որևէ օրենքների ենթարկվի, ու գրելու պրոցեսը պիտի ինտուիտիվ լինի, ոչ թե մտածված, բայց փաստը մնում է փաստ` գրագետ կառուցված ու մեխանիկական մասերով մտածված գրքերը շատ ավելի հաճելի է կարդալ, քան չկարգավորված մտքի թռիչքները:


Էս գրքում լիքը հարցերի պատասխաններ ստացա ու լիքը հարցեր առաջացան, որոնց համար ես էլ կգնայի Ռոլանդի հետևից, որ տեսնեի էդ աշտարակում ինչ կա:
Հա, ի դեպ, Ռոլանդի մասին: Ինչ անզգացմունք ու չոր էակ ա, որ իրա ճանապարհին ամեն ինչ ու ամեն մեկին կթողի:
Ես գիտեմ, որ Ջեյքը էլի հետ կգա, բայց իր մահվան համար Ռոլանդին չեմ ների: Ինքը նույն բանն էլ կաներ Էդդիի հետ ու ցանկացածի, մենակ թե հասներ էդ գրողի տարած աշտարակին:

Մի տեղ ասել եմ, որ Ռոլանդը մենակ ու Ռոլանդը մարդկանց հետ լրիվ ուրիշ ա։


Google Maps-ով էի կարդում ^_^

Ես արդեն երրորդ դռան մոտ եմ։ ^_^


Հա, ստեղ լիքը քննարկելու բաներ կան, լիքը նոր հարցեր, բան։


տես֊տես ով ա ։Պ
ի՞նչ վարկածներ ունես
Հա, ստվերներից ես էլ էի վախենում ։Ճ
համ էլ ինչ էիք խեղճ Էդիին կպնում, էդ ծոծյայի լեքսիկոնը ավելի սարսափելի ա, քան Էդիինը ։Դ

Իմ համար գրքի առաջին երկու անակնկալները Ռոլանդի՝ մատեր կորցնելն էր ու էն փաստը, որ արևելք-արևմուտքը խառն ա Ռոլանդի աշխարհում։ Ես որ գիրք եմ կարդում, սիրում եմ պատկերացնել, որ եթե էսինչ կողմ ա շարժվում հերոսը, ուրեմն, ասենք, ծովն իրա էսինչ կողմը պիտի լինի։ Տենց սիրուն կարդում եմ իմ համար, Ռոլանդը հյուսիս ա գնում, ծովն էլ Արևմտյան ա կոչվում, ուրեմն պիտի իրա ձախ կողմում լինի։ Մեկ էլ հա սկսում ա ասել, որ ծովն իրա աջ կողմում ա :D Ուղեղս կախվեց, գուգլ արեցի, պարզվեց, որ Քինգը հատուկ ա արել, արևելքն ու արևմուտքը տեղերով փոխված են (A Song of Ice and Fire-ի Daenerys-ը կուրախանար էդ փաստի վրա :D): Այսինքն, Ռոլանդի աշխարհում ոչ միայն ժամանակն ա անհասկանալի, այլ նաև տարածությունը։



Մի բան էի մոռացել դրա համար գրեցի, ինձ թվումա (ու քինգն էլա ասում), որ ինքը գրումա չիմանալով հետո ինչա լինելու, ոնցոր brainstorming անի, մտքին եկածը սիրուն գրի ու հետո նոր մտածի թե էդ ամեն ինչը ոնց կապի ընդհանուր պատմության հետ, որ տրամաբանական շղթա ստացվի, հակասություններ չլինեն և այլն:

Ինքը սերիան գրելու համար մարդ էր վերցրել աշխատանքի՝ Robin Furth, ով հետևում էր, որ սխալներ չլինեն ընդհանուր պատմությունում, դետալներին էր ուշադրություն դարձնում, բան, Քինգին ասում էր՝ սենց չես կարա անես, որովհետև էն մի գրքում արդեն սենց բան էր էղել։ Էդ կնիկը երևի Dark Tower-ի մասին ավելի շատ բան գիտի, քան հենց Քինգը :D
Stephen King's The Dark Tower: The Complete Concordance
Բայց հինգերորդ գրքից արդեն կզգաք, որ պատմությունը տեղն ա ըհնկնում։ Քինգը 5, 6, 7-րդ գրքերն արագ, իրար հետևից ա գրել, նենց որ էդ զգացողությունը Wolves of the Calla-ից կանցնի։






Հուսամ, որ արագ կվերջացնեմ մյուս գրքերս, որ անցնեմ չորրորդին:
Books mentioned in this topic
Stephen King's The Dark Tower: The Complete Concordance (other topics)Wolves of the Calla (other topics)