Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
Middlesex
Արխիվ
>
Նոյեմբեր-դեկտեմբեր 2014-ի քննարկում
date
newest »

Աու՜, մարդի՜կ, կարդա՞ց ինչ-որ մեկը:
Ես արդեն վերջացրել եմ, լիքը բան դուր եկավ, շատ հետաքրքիր պահեր կային, բայց ընդհանուր կիսատ տպավորություն թողեց մեկա: Եկեք քննարկենք
Ես արդեն վերջացրել եմ, լիքը բան դուր եկավ, շատ հետաքրքիր պահեր կային, բայց ընդհանուր կիսատ տպավորություն թողեց մեկա: Եկեք քննարկենք


On his morning drive to work, my father had been seeing
visions of an irresistibly sweet, dark-eyed little girl. She sat
on the seat beside him—mostly during stoplights—
directing questions at his patient, all-knowing ear. “What do
you call that thing, Daddy?” “That? That’s the Cadillac seal.”
“What’s the Cadillac seal?” “Well, a long time ago, there
was a French explorer named Cadillac, and he was the one
who discovered Detroit. And that seal was his family seal,
from France.” “What’s France?” “France is a country in
Europe.” “What’s Europe?” “It’s a continent, which is like a
great big piece of land, way, way bigger than a country. But
Cadillacs don’t come from Europe anymore,kukla . They
come from right here in the good old U.S.A.” The light
turned green and he drove on. But my prototype lingered.
She was there at the next light and the next. So pleasant
was her company that my father, a man loaded with
initiative, decided to see what he could do to turn his vision
into reality.
Արմինե, հաստատ շատ վառ պատկեր ա, եթե ոչ միջին ամերիկացու, ապա գոնե մինչ-ինտերնետային ժամանակների միջին ամերիկացու: Հիմա մի քիչ ուրիշ ա, ինձ թվում ա, համատարած գլոբալիզացիան ու տեղեկացվածությունն իրենց վրա էլ ա ազդում:
Ինձ շատ հետաքրքիր էր էմիգրանտների ու արդեն երկրորդ/երրորդ սերնդի ամերիկացիների աշխարհայացքի տարբերությունը կարդալ: Շատ հավես մանրանում ա, ինքդ քո մաշկի վրա ես զգում, թե ոնց են առաջիններն, օրինակ, կարոտում ու ողբում իրենց ծննդավայրի համար, իսկ ԱՄՆ-ում ծնված ու մեծացած երեխաներն արդեն էդ տարածքներն ընկալում են որպես Թուրքիա ու ուզում են գնալ էնտեղ հանգստանալու միայն, որպես կուրորտ, ու առանձնապես նույնիսկ լեզվով կամ պատմությամբ չեն հետաքրքրվում: Ոնց ա ազգությունը կորում սերնդից սերունդ, չնայած որ ֆիզիկապես հույնի արյունն իրեն ամեն կերպ ցուցաբերում ա:
Ինձ շատ հետաքրքիր էր էմիգրանտների ու արդեն երկրորդ/երրորդ սերնդի ամերիկացիների աշխարհայացքի տարբերությունը կարդալ: Շատ հավես մանրանում ա, ինքդ քո մաշկի վրա ես զգում, թե ոնց են առաջիններն, օրինակ, կարոտում ու ողբում իրենց ծննդավայրի համար, իսկ ԱՄՆ-ում ծնված ու մեծացած երեխաներն արդեն էդ տարածքներն ընկալում են որպես Թուրքիա ու ուզում են գնալ էնտեղ հանգստանալու միայն, որպես կուրորտ, ու առանձնապես նույնիսկ լեզվով կամ պատմությամբ չեն հետաքրքրվում: Ոնց ա ազգությունը կորում սերնդից սերունդ, չնայած որ ֆիզիկապես հույնի արյունն իրեն ամեն կերպ ցուցաբերում ա:


After years of living apart up on the
mountain, the people of Bithynios, my grandmother’s
village, had emerged into the safety of the Megale Idea —
the Big Idea, the dream of Greater Greece.

n 1922 there were barely a hundred people living in the
village. Fewer than half of those were women. Of fortyseven
women, twenty-one were old ladies. Another twenty
were middle-aged wives. Three were young mothers, each
with a daughter in diapers. One was his sister. That left two
marriageable girls. Whom Desdemona now rushed to
nominate.

“What do you mean there aren’t any girls? What about
Lucille Kafkalis? She’s a nice girl. Or Victoria Pappas?”
“Lucille smells,” Lefty answered reasonably. “She bathes
maybe once a year. On her name day. And Victoria?” He
ran a finger over his upper lip. “Victoria has a mustache
bigger than mine. I don’t want to share a razor with my
wife.”

And now his recent
prayer is forgotten completely because as the madam
says, “Anyone you like, sweetheart,” Lefty’s eyes pass over
the blond, blue-eyed Circassian, and the Armenian girl
suggestively eating a peach, and the Mongolian with the
bangs; his eyes keep scanning to fix on a quiet girl at the
end of the far couch, a sad-eyed girl with perfect skin and
black hair in braids. (“There’s a scabbard for every
dagger,” the madam says in Turkish as the whores laugh.)

Dr. Nishan Philobosian had set off for the harbor that
afternoon seeking just such reassurance. He kissed his
wife, Toukhie, and his daughters, Rose and Anita,
goodbye; he slapped his sons, Karekin and Stepan, on the
back, pointing at the chessboard and saying with mock
gravity, “Don’t move those pieces.” He locked the front door
behind him, testing it with his shoulder, and started down
Suyane Street, past the closed shops and shuttered
windows of the ArmenianQuarter. He stopped outside
Berberian’s bakery, wondering whether Charles Berberian
had taken his family out of the city or whether they were
hiding upstairs like the Philobosians. For five days now
they’d been under self-imprisonment, Dr. Philobosian andhis sons playing endless games of chess, Rose and Anita
looking at a copy ofPhotoplay he’d picked up for them on a
recent visit to the American suburb of Paradise, Toukhie
cooking day and night because eating was the only thing
that relieved the anxiety.

Even during the massacres of 1915 the Armenians of
Smyrna had been safe.
ինձ, ճիշտն ասած, շատ չի անհանգստացնում էդ փաստը: Հեչ պարտադիր չի, որ հեղինակը ճշգրիտ տերմինոլոգիային հետևի: Կարևորը, որ նման կարևոր պատմական իրադարձությունը չի անտեսում, ու ընդհանուր պատկերը ներկայացնում ա:
Նշան Ֆիլոբոսյանը դեռ հանդիպելու ա գրքում, երկրորդական կերպարներից ա: Օֆ-օֆ, հեսա ծանր մասերի ես հասնում:
Նշան Ֆիլոբոսյանը դեռ հանդիպելու ա գրքում, երկրորդական կերպարներից ա: Օֆ-օֆ, հեսա ծանր մասերի ես հասնում:

Դեռ լավ է առաջ գնում: Հետաքրքիր է: Հեշտ է կարդացվում, ընդհանուր բաներ շատ ունենք:

Հա, դա պատմականորեն հայտնի փաստ ա. http://en.wikipedia.org/wiki/Greek_ge...
Բայց հետաքրքիր ա, որ էդ կոտորածից իսկ փրկված հույների երեխաներն արդեն ավելի հանգիստ էին վերաբերվում էդ իրականությանը, ոնց հասկացվում էր գրքից: Հա, էլի վիճում էին, թե ով էր սկսել ու ով էր մեղավոր, բայց միևնույն ժամանակ չէին ուզում վերադառնալ ծնողների հայրենիք, ու էդ հողերը Թուրքիա էին համարում..
Բայց հետաքրքիր ա, որ էդ կոտորածից իսկ փրկված հույների երեխաներն արդեն ավելի հանգիստ էին վերաբերվում էդ իրականությանը, ոնց հասկացվում էր գրքից: Հա, էլի վիճում էին, թե ով էր սկսել ու ով էր մեղավոր, բայց միևնույն ժամանակ չէին ուզում վերադառնալ ծնողների հայրենիք, ու էդ հողերը Թուրքիա էին համարում..

Իսկ էդ հանգստությունը և կարող է հուշել այն մասին, որ իրականում հույները պահանջատեր չեն, կամ այնպես տոգորված չեն, ոնց մենք, կամ էլ գուցե հեղինակն ինքը ավելի հանգիստ է վերաբերում այդ հարցին, այդ պատճառով էլ մեզ մոտ էլ նման տպավորություն է ստեղծվել:
Ժող, ես դեռ չեմ սկսել կարդալ Middlesex-ը (Աստվածների վրա լռված եմ, բայց շատ քիչ ա մնացել, շուտով էդ սխալը կուղղեմ), բայց քննարկումներին հետևում եմ: Ինչի՞ մասին ա: Կարա՞ք առանց սփոյլերների բացատրել: Այսինքն, ես տեսնում եմ, որ ստեղ դրած ցեղասպանություն-բան եք քննարկում: Էդ հարցերը շոշափվու՞մ են գրքում:


Դե, ես դեռ մեջտեղները նոր եմ հասնում, ամփոփող բան չեմ կարող ասել, բայց, մինչև հիմա ստացածս տպավորություններով,հինգրերորդ քրոմոսոմի մասին է: ՃՃՃ
Դե, այժմյան շատ վեպերին, ու առավելապես՝ ամերիկյան վեպերին բնորոշ սագա է, սկսում է պապ ու տատից, հասնում մինչև ինքը, հետն էլ ներկայացոնւմ է 1920-ականներից մինչև 60 թվերը?-/դեռ ես ոնց որ այդ կողմերում եմ/: Ներկայացնում է հունական կյանքը, Թուրքիայի դերը հույների կյանքում, ահագին խոսում է հայերի մասին՝ որպես այնտեղ հիմնավորվածների ու հույների ճակատագիրը կիսողների, ապա խոսում է Ամերիկայում հույների ճակատագրի դրսևորումների մասին: Ահագին հետաքրքիր բաներ ենք բացահայտում այդ ժամանակի կյանքից ու որոշ հետևություններ անում:
Իրականում, եթե ես սենց նկարագիր կարդայի, լրիվ ուրիշ բան կսպասեի էս գրքից: Պատկերացումներն ու տենց մի երկու բառով նկարագրությունները շատ թռուցիկ են թվում, ու չափից դուրս լուրջ գրքի տպավորություն են թողնում:
Էս հեշտ կարդացվող գիրք ա: Ծանր չի: Առանց փիլիսոփայելու` մի մարդու մասին ա, ով կյանքի բերումով հերմաֆրոդիտ ա ծնվել: Դե, մուտացիա ա, պատահում ա: Իսկ թե ոնց ա պատահում` այ հենց էդ էլ պատմվում ա գրքում: Գնում-հասնում ա տատու-պապու սիրո պատմությանն ա հասնում դրա խաթր, հետո` ծնողների կյանքի հետաքրքիր մասերն ա ծամծմում, մինչև հազիվ իրա մասին էլ ա մի երկու խոսք ասում: Հետին պլանին` քսաներորդ դարասկզբի Հունաստան, կոլորիտ, մի քիչ քաղաքականություն, ԱՄՆ-ի տնտեսական ու սոցիալական վիճակներ, Հենրի Ֆորդ, հիփիներ, ու տենց շարունակ: Գրված ա բավականին թեթև, ժամանակակից լեզվով ու ոճով, հումորով ու հավեսով:
ՈՒ հա, տրանսսեքսուալների ու գենդերային որոշակի շեղումների մասին էլ ա մի քիչ խոսացվում: Լավն ա, մի խոսքով :)
Էս հեշտ կարդացվող գիրք ա: Ծանր չի: Առանց փիլիսոփայելու` մի մարդու մասին ա, ով կյանքի բերումով հերմաֆրոդիտ ա ծնվել: Դե, մուտացիա ա, պատահում ա: Իսկ թե ոնց ա պատահում` այ հենց էդ էլ պատմվում ա գրքում: Գնում-հասնում ա տատու-պապու սիրո պատմությանն ա հասնում դրա խաթր, հետո` ծնողների կյանքի հետաքրքիր մասերն ա ծամծմում, մինչև հազիվ իրա մասին էլ ա մի երկու խոսք ասում: Հետին պլանին` քսաներորդ դարասկզբի Հունաստան, կոլորիտ, մի քիչ քաղաքականություն, ԱՄՆ-ի տնտեսական ու սոցիալական վիճակներ, Հենրի Ֆորդ, հիփիներ, ու տենց շարունակ: Գրված ա բավականին թեթև, ժամանակակից լեզվով ու ոճով, հումորով ու հավեսով:
ՈՒ հա, տրանսսեքսուալների ու գենդերային որոշակի շեղումների մասին էլ ա մի քիչ խոսացվում: Լավն ա, մի խոսքով :)
Արմինե, հա, իմ մոտ էլ լրիվ նույն միտքն առաջացավ էդ դրվագը կարդալուց: Մի պահ ես էլ հույների համար վրդովվեցի, հետո հաշտվեցի: Վերջիվերջո, Ամերիկան հենց անցյալն անտեսելու պրինցիպի հիման վրա էր կառուցվել. նույնիսկ հիմնադիր կոլոնիստների մեծ մասը Մեծ Բրիտանիայից արտաքսված հանցագործեր էին:

Ճիշտն ասած՝ մի-երկու տեղ էլ եղել է, որ շատ մանրամասն նկարագրությունները համը հանել են, ոնց որ շատ մանրացրած լինի որոշ դեպքերի նկարագրություններ, բայց դե ընդհանոյր վերցրած՝ դեռ համով ուտվում է: ՃՃ


_Բայց ինչը գողություն չէ, այս երկրում հողն էլ է գողացված:
Ես էլ եմ սկսել արդեն: 6% կարդացել եմ: Նենց ափսոսում եմ, որ ժամանակ չունեմ մի երկու օրում արագ-արագ վերջացնելու:
Ստեղ ես ինչ-որ վատ բաների հոտ սկսեցի առնել Դեզդեմոնայի հետ կապված: Տեսնեմ՝ ճի՞շտ եմ գուշակում:
Բայց մի հարց տամ. գրքում կոնկրետ կերպով ասվու՞մ ա, թե ինչ մուտացիա ա, ինչ ա կոնկրետ էդ տեսակի հերմաֆրոդիտիզմի անունը:
Ստեղ ես ինչ-որ վատ բաների հոտ սկսեցի առնել Դեզդեմոնայի հետ կապված: Տեսնեմ՝ ճի՞շտ եմ գուշակում:
Բայց մի հարց տամ. գրքում կոնկրետ կերպով ասվու՞մ ա, թե ինչ մուտացիա ա, ինչ ա կոնկրետ էդ տեսակի հերմաֆրոդիտիզմի անունը:

Բացասականը շատ տեղերում հեղինակի չափից ավելի մանրակրկիտ դառնալն էր, մանրամասն, դետալ առ դետալ նկարագրելը: Էնքան հավես անցումներ, թռիչքներ էր անում, որ թողած բաց տարածությունները հանգիստ կարող էր թողնել ընթերցողի երևակայությանը, բայց, չէէ, ինքը պիտի կրկին հետ դառնար, մաս առ մաս նկարագրեր, բացատրեր պատճառներն ու հետևանքները, ինչը հանգիստ կարող էր թողել ընթերցողին: Իսկ որոշ պատմական դեպքերի այդչափ մանրադիտակային ներկայացումը անգամ չարժեր. դրա համար վիքիպեդիաներ կան:
Վերադառնանք ընդհանուրին: ՃՃՃ
Հագեցած վեպ էր, թեման արդիական էր, ներկայացման կերպը՝ յուրօրինակ: Չնայած պարզ, ռեալիստական ոճին՝ հեղինակ-պատմողն ուներ միայն իրեն հատուկ նկարագրման կերպը, որն ավելի հաճախ արդարացնում էր իրեն, քան՝ հակառակը: Ճիշտ է՝ ժանրերի խառնուրդ կար այս վեպում, բայց ավելի շուտ ընտանեկան սագա էր:
Հիմնական թեման հերմաֆրոդիտիզմն էր: Խոսվում էր նաև սեռական այլ փոքրամասնությւոնների մասին: Վերջին տասնամյակներում այս թեմայի մասին շատ է խոսվում, բայց դեռ իհարկե տեղ կա, քանի որ մինչև այժմ էլ շատ-շատերի համար,, հատկապես՝ հայերի, էս երևույթները սարսափի ժանրից են: Ու այն տեսանկյունը, որ դաստիարակությունը, միջավայրը կարող են փոխել մարդուն, ազդել մարդու սեռական կողմնորոշման վրա, ավելի հիմնավոր է հերքվում Յուջընայդսի վեպի միջոցով:
Չնայած վեպի հիմանկան թեման հերմաֆրոդիտիզմն ու սեռական փոքրամասնությունների հոգեկան վիճակի նկարագրությունն է, սոցիալականացման ընթացքը, հասարակության հետ հարաբերությունների բարդ լաբիրինթը, բայց և այնքան շատ թեմաներ են միաժամանակ երկրորդական դերում, որ անգամ հարց է առաջանում. Պե՞տք էր մի վեպում այդքան շատ բանի մասին խոսել: Կարծես տպավորություն է, որ հեղինակը ընկել է մենախոսության թակարդը ու ինչ գիտի, ամենայն մանրամասնությամբ պատմում է նրան, ով լսում է կամ կուզի լսել: Այդ պատմելու ընթացքում անընդհատ շեղվում է, երբ պատմության մեջ տարբեր տարրեր՝ պատմական, հասարակական, առօրեական…, մեջ են ընկնում: Այս ամենը մի կողմից ստեղծում է Յուջընայդսի հեղինակային ոճը, մյուս կողմից կասկածի տակ դնում դրա արժեքը: Թեև եթե հաշվի առնենք բազմաթիվ մրցանակները, ընթերցողների գրկաբաց ընդունելությունը, ապա կարծում եմ, որ դիտարկածս տեսակետը այնքան էլ համընդահուր ու ընդունելի չի լինի, քանի որ եթե անգամ հաշվի առնենք, որ կարևոր թեմա ու խնդիրներ է դիտարկել, ու դրանք են վեպի՝ լավ ընդունելության պատճառները, ապա դրանից հետո կարող էին խմբագիրները որոշակի կրճատումներ, մշակումներ անել/ եթե համարեին, որ դրա կարիքը կա ու համոզեին հեղինակին ՃՃՃՃ):
Ինչևէ, քննարկվող մյուս թեմաները պակաս գրավիչ ու հետաքրքիր չեն՝ հունական լեգենդներ, դրանց ալյուզիաներ, հույների կենցաղ, թուրք-հունական քաղաքական սուր կոնֆլիկտներ, պատերազմներ, արտագաղթ, ամերիկյան երազանք, արտագաղթողների առաջին սերնդի չհամակերպվածություն, մյուս սերունդների ձուլում, ամերիկյան քաղաքականություն, հասարակական հարցեր, խնդիրներ, ամերիկական հայացք, տեսանկյուն, ինցեստ, դեռահասների աշխարհայացք (1970-ականների ամերիկացիների), հայր և որդի կամ երկու սերունդների անվերջ կռիվ, անգամ՝ լիբերալիզմ, կոմունիզմ, բուսակերություն, մսակերություն…ենթաթեմաները գնալով ավելի շատանում են: Բազմաթիվ ակնարկներ կան նաև հայերի, նրանց կենցաղի, կերպարի, հայոց ջարդի մասին:
Այսպես եթե բացենք վերը թվարկածս ամեն մի բնորոշում ու վեպից հանենք օրինակներ, ապա հանրագիտարանային պատկերացում կկազմենք 1920-1980-ականների Ամերիկայի ու աշխարհի մասին. մի քանի տող կա նաև մինչև 2000թվականը, բայց շատ թռուցիկ է: Ճիշտ է՝ հեղինակը ոչ մի խնդրի շուրջ չի փիլիսոփայում, այլ ավելի շուտ ուղղակի ներկայացնում է, հաճախ՝ հումորով, սատիրայով կամ սարկազմով, բայց ընթերցողն ինքը կարող է մտքով բավական խորանալ այդքան տարբեր դեպքերի ու խնդիրների մեջ՝ ավելի համընդհանուր պատկերացում կազմելով այդ ժամանակների մասին:
Եթե կարդացել եք այս գիրքը կամ չեք ուզում կարդալ, կարող եք միանալ թեմատիկ ընթերցումներին:
Կխնդրեի այստեղ տեղադրել նաև հղումներ գրքի էլեկտրոնային տարբերակին: