Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
American Gods
Ֆանտաստիկ ընթերցանություն
>
Ամերիկյան աստվածներ. քննարկում
date
newest »

message 1:
by
Byurakn
(new)
-
rated it 4 stars
Oct 19, 2014 04:40AM

reply
|
flag
Ես արդեն 40%-ն էլ անցել եմ, ահավոր հավես գիրք ա: Դու՞ք էլ եք նկատում հումորը, լիքը տեղերում նենց խոխմեք ա անում Գեյմանը, որ ուշքս գնում ա: Ասենք, Շադոուի ու Լորայի զրույցները կամ Մեդ Սուինիի հետ կապված ամեն ինչն իրար հետ: Ու հավես ա էդ ժամանակակից ու հին աստվածների կոնտրաստը: Էլ ի՞նչ կասեք:
ես դեռ տաս տոկոսն եմ կարդացել, ու հա, շատ հավեսն ա: Ափսոս սկանդինավյան դիցաբանությունից շատ քիչ եմ տեղյակ (ու ընդհանրապես, հունականից բացի գրեթե ուրիշ ոչ մի ազգի դիցաբանության հետ ծանոթ չեմ), արդեն սկսած-չսկսած վիքիի օգնությանն եմ դիմում
Սկանդինավյանից ես էլ եմ քիչ տեղյակ, բայց Օդինի մասին մի քիչ կարդացի, սաղ տեղն ընկավ:
Էն սլավոնականները չէի հասկանում, էդ էլ վիքիում նայեցի: Բայց մեկ ա ամենահավեսն իռլանդականի պահերն են: Ի դեպ, էնտեղ մի հատ հոգեհանգստի տեսարան ա նկարագրվում: Ահավոր խնդալու ա, բայց դա դեռ մի կողմ: Պարզվում ա՝ հոգեհանգիստ երևույթը խիստ իռլանդական երևույթ ա, այսինքն՝ Ամերիկայում տենց բան չես տեսնի: Իսկ մենք՝ հայերս, որ սովոր ենք տենց բաների, ահագին սովորական կընկալեինք էդ հատվածը :D

էս էլ լավ ուղեցույց ա ։Ճ
http://www.norron-mytologi.info/tre/e...

ես ու էլի մի քանի հոգի էլ կասկածում ենք, որ Շեդոուն կոնկրետ կերպար ա դիցաբանությունից, հլը տենամ՝ դուք ինչ կասեք ։Ճ
Հա, որ Շեդոուն կոնկրետ կերպար ա, կասկածից դուրս ա: Բայց երևի մի քիչ շատ եմ ռիվյուներ կարդացել, որտեղ շատ կոնկրետ ասվում ա, թե ով ա:
Wednesday անունը ջոկել եք, չէ՞ որտեղից ա:
Wednesday անունը ջոկել եք, չէ՞ որտեղից ա:

Իսկ չհաշված հենց Շեդոուի պահերը, ինձ ահավոր դուր են գալիս էն ռենդոմ պատմությունները տարբեր ժամանակներից, տարբեր աստվածների կամ տենց ջին, ձեմոն ու տենց բաների մասին:
43%-ի վրա լռված եմ: Ո՞նց եք դուք ժողովուրդ: Մի քիչ մոտիվացրեք էլի: Հասել եմ էն մասերին, որ հասնում ա Լեյքսայդ, էն մլիցու հետ սկսում ա խոսել:
ես էսօր էդ մասերը կարդացի, ու մի քիչ դանդաղել ա ընթացքն, իհարկե, բայց զգում եմ, հեսա շուտ առաջ ա գնալու: Լեյքթաունին տենց մի աչքով նայել չի կարելի, զգում եմ, սովորական քաղաք չի: Ինչ-որ կարևոր բան էլ էդտեղ ա կատարվում
Աաաա՜, ջիջիլվեցի: Ես մի փոքր դադար եմ տվել, շտապ մի հատ ուրիշ գիրք պիտի կարդամ մինչև մյուս շաբաթ: Վերջացնեմ, վերադառնամ աստվածներին :)
հազիվ ժամանակ գտա, որ գրեմ` վերջացրել եմ կարդալը ^_^ վերջ գիրք էր, շատ հավեսով կարդացվեց, ու էն հազվադեպ գրքերից ա, որ իրականում կարան անվերջ շարունակական լինել. ինչքա՜ն աստվածներ կան, որոնց ժամանակակից ամերիկյան կյանքի մասին կարելի ա պատմել, թեկուզ էն interlude պատմվածքների նման, որ հատուկենտ հիմնական պատմության մեջտեղներում հանդիպում էին: Զարմանալի չի, որ Գեյմանը երկրորդ գիրք էլ ա գրել: Հուսով եմ` դեռ մտքեր ունի էս թեմային վերադառալու:
Իմ գրքի վերջում նաև բլոգից գրառումներ կաին, ու դրանք էլ էին շատ հետաքրքիր: Լիքը բան ունեմ ասելու, իրականում, բայց մտքերս չեմ կարում հավաքեմ նույնիսկ, որ մի հատ լավ ռեվյու գրեմ: նենց որ` եկեք քննարկենք, յա՜

... իսկ ես երկրորդ գիրքը սկսեցի արդեն, Anansi Boys-ը: Սրանից հետո մի քիչ Աֆրիկական դիցաբանություն կկարդամ, երևի թե
Ես քեզ միանում եմ, ոնց զգում եմ: Anansi Boys-ը վերջն էր, էն աստիճան, որ American Gods-ը մարեց դրա հետ համեմատած: Վերջերս կարդացած ամենահումորով ու ամենաբրիտանական գիրքն էր:
Ես նորից հունի մեջ եմ ընկել, օրը գոնե մի տոկոս կարդում եմ :)
Ու էսպիսի հարց առաջացավ. Մարգերիտ Օլսենի նախատիպն ո՞վ ա: Թե՞ ինքն ամեն դեպքում թաքնված աստված չի:
Ու էսպիսի հարց առաջացավ. Մարգերիտ Օլսենի նախատիպն ո՞վ ա: Թե՞ ինքն ամեն դեպքում թաքնված աստված չի:
Քննարկումն ակտիվացնելու համար. ահավոր սիրում եմ Շեդոուի ու իրա կնոջ երկխոսությունները: Էնքան հավես բան կա մեջը. համ սեր, համ ափսոսանք, համ կյանք-մահ փիլիսոփայություն: