Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

American Gods (American Gods, #1)
This topic is about American Gods
44 views
Ֆանտաստիկ ընթերցանություն > Ամերիկյան աստվածներ. քննարկում

Comments Showing 1-29 of 29 (29 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Այս անգամ ֆանտաստիկ ընթերցանության համար ընտրվեց Նիլ Գեյմանի «Ամերիկյան աստվածները»: Գնացի՜նք, սկսենք քննարկելը:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես արդեն 40%-ն էլ անցել եմ, ահավոր հավես գիրք ա: Դու՞ք էլ եք նկատում հումորը, լիքը տեղերում նենց խոխմեք ա անում Գեյմանը, որ ուշքս գնում ա: Ասենք, Շադոուի ու Լորայի զրույցները կամ Մեդ Սուինիի հետ կապված ամեն ինչն իրար հետ: Ու հավես ա էդ ժամանակակից ու հին աստվածների կոնտրաստը: Էլ ի՞նչ կասեք:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես դեռ տաս տոկոսն եմ կարդացել, ու հա, շատ հավեսն ա: Ափսոս սկանդինավյան դիցաբանությունից շատ քիչ եմ տեղյակ (ու ընդհանրապես, հունականից բացի գրեթե ուրիշ ոչ մի ազգի դիցաբանության հետ ծանոթ չեմ), արդեն սկսած-չսկսած վիքիի օգնությանն եմ դիմում


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Սկանդինավյանից ես էլ եմ քիչ տեղյակ, բայց Օդինի մասին մի քիչ կարդացի, սաղ տեղն ընկավ:
Էն սլավոնականները չէի հասկանում, էդ էլ վիքիում նայեցի: Բայց մեկ ա ամենահավեսն իռլանդականի պահերն են: Ի դեպ, էնտեղ մի հատ հոգեհանգստի տեսարան ա նկարագրվում: Ահավոր խնդալու ա, բայց դա դեռ մի կողմ: Պարզվում ա՝ հոգեհանգիստ երևույթը խիստ իռլանդական երևույթ ա, այսինքն՝ Ամերիկայում տենց բան չես տեսնի: Իսկ մենք՝ հայերս, որ սովոր ենք տենց բաների, ահագին սովորական կընկալեինք էդ հատվածը :D


message 5: by արմին (new) - added it

արմին (tanamasi) սկանդինավյանից խորհուրդ կտայի կարդալ քիչ մը, ահագին ակնարկներ կան, որ հիմնական լեգենդները իմանալուց երևում են, նենց՝ չէ։

էս էլ լավ ուղեցույց ա ։Ճ
http://www.norron-mytologi.info/tre/e...


Nelly Aghabekyan | 310 comments Mod
օք, մերսի :)


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Լավն էր ուղեցույցը :D Փաստորեն ագռավները համ Օդինի հետ են կապված, համ Պոյի: Կայֆ էր :)


message 8: by արմին (new) - added it

արմին (tanamasi) հա ։Դ
ես ու էլի մի քանի հոգի էլ կասկածում ենք, որ Շեդոուն կոնկրետ կերպար ա դիցաբանությունից, հլը տենամ՝ դուք ինչ կասեք ։Ճ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա, որ Շեդոուն կոնկրետ կերպար ա, կասկածից դուրս ա: Բայց երևի մի քիչ շատ եմ ռիվյուներ կարդացել, որտեղ շատ կոնկրետ ասվում ա, թե ով ա:
Wednesday անունը ջոկել եք, չէ՞ որտեղից ա:


message 10: by արմին (new) - added it

արմին (tanamasi) իհարկե ։Ճ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Գլուխներից մեկի բնաբանն էլ Թոմ Ուեյթսից ա ցիտած: Էս Նիլ ձյան լրիվ հալացնում ա ինձ :D


Nelly Aghabekyan | 310 comments Mod
մեկն էլ Creedence Clearwater Revival ա ^_^


message 13: by Nare (new) - rated it 3 stars

Nare | 8 comments Գեյմանի գրքերի ամենամեծ թերությունն էն ա, որ վերջանում են :/ Ես էս քանի օրում սա կվերջացնեմ, ու աջքիս էդ փաստից հավեսով դեպրեսվելու եմ :D

Իսկ չհաշված հենց Շեդոուի պահերը, ինձ ահավոր դուր են գալիս էն ռենդոմ պատմությունները տարբեր ժամանակներից, տարբեր աստվածների կամ տենց ջին, ձեմոն ու տենց բաների մասին:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
43%-ի վրա լռված եմ: Ո՞նց եք դուք ժողովուրդ: Մի քիչ մոտիվացրեք էլի: Հասել եմ էն մասերին, որ հասնում ա Լեյքսայդ, էն մլիցու հետ սկսում ա խոսել:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
ես էսօր էդ մասերը կարդացի, ու մի քիչ դանդաղել ա ընթացքն, իհարկե, բայց զգում եմ, հեսա շուտ առաջ ա գնալու: Լեյքթաունին տենց մի աչքով նայել չի կարելի, զգում եմ, սովորական քաղաք չի: Ինչ-որ կարևոր բան էլ էդտեղ ա կատարվում


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Մմմ, էն ձանձրալի մասերն անցա, էլի արագացել ա :)


message 17: by Nare (new) - rated it 3 stars

Nare | 8 comments Ես էլ հենց նոր վերջացրի գիրքը: Արդեն կարոտում եմ:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Աաաա՜, ջիջիլվեցի: Ես մի փոքր դադար եմ տվել, շտապ մի հատ ուրիշ գիրք պիտի կարդամ մինչև մյուս շաբաթ: Վերջացնեմ, վերադառնամ աստվածներին :)


message 19: by Nare (new) - rated it 3 stars

Nare | 8 comments Ի՞նչ ջիջիլվել, դու դեռ վայելելու ահագին բան ունես :D


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հա բայց մենակ եմ մնում կարդացող :D Գոնե մի քիչ քննարկեք, կարծիք-մարծիք գրեք, որ հավեսի ընկնենք


message 21: by Nare (new) - rated it 3 stars

Nare | 8 comments Ես էսա եքքա ռեվյու եմ ուզում գրել:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
գրի :)


Nelly Aghabekyan | 310 comments Mod
հազիվ ժամանակ գտա, որ գրեմ` վերջացրել եմ կարդալը ^_^ վերջ գիրք էր, շատ հավեսով կարդացվեց, ու էն հազվադեպ գրքերից ա, որ իրականում կարան անվերջ շարունակական լինել. ինչքա՜ն աստվածներ կան, որոնց ժամանակակից ամերիկյան կյանքի մասին կարելի ա պատմել, թեկուզ էն interlude պատմվածքների նման, որ հատուկենտ հիմնական պատմության մեջտեղներում հանդիպում էին: Զարմանալի չի, որ Գեյմանը երկրորդ գիրք էլ ա գրել: Հուսով եմ` դեռ մտքեր ունի էս թեմային վերադառալու:

Իմ գրքի վերջում նաև բլոգից գրառումներ կաին, ու դրանք էլ էին շատ հետաքրքիր: Լիքը բան ունեմ ասելու, իրականում, բայց մտքերս չեմ կարում հավաքեմ նույնիսկ, որ մի հատ լավ ռեվյու գրեմ: նենց որ` եկեք քննարկենք, յա՜


Nelly Aghabekyan | 310 comments Mod
... իսկ ես երկրորդ գիրքը սկսեցի արդեն, Anansi Boys-ը: Սրանից հետո մի քիչ Աֆրիկական դիցաբանություն կկարդամ, երևի թե


message 25: by Nare (new) - rated it 3 stars

Nare | 8 comments դե ես ընդհանրապես մնացի Գեյմանի տակ ու դուրս չեմ գալիս:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ես քեզ միանում եմ, ոնց զգում եմ: Anansi Boys-ը վերջն էր, էն աստիճան, որ American Gods-ը մարեց դրա հետ համեմատած: Վերջերս կարդացած ամենահումորով ու ամենաբրիտանական գիրքն էր:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էս չորեքշաբթի ստեղ The Ocean at the End of the Lane-ն ենք քննարկելու :) Անհամբեր սպասում եմ


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես նորից հունի մեջ եմ ընկել, օրը գոնե մի տոկոս կարդում եմ :)
Ու էսպիսի հարց առաջացավ. Մարգերիտ Օլսենի նախատիպն ո՞վ ա: Թե՞ ինքն ամեն դեպքում թաքնված աստված չի:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Քննարկումն ակտիվացնելու համար. ահավոր սիրում եմ Շեդոուի ու իրա կնոջ երկխոսությունները: Էնքան հավես բան կա մեջը. համ սեր, համ ափսոսանք, համ կյանք-մահ փիլիսոփայություն:


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Books mentioned in this topic

Anansi Boys (other topics)