Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

The Reader
This topic is about The Reader
28 views
Արխիվ > The Reader. գրքի և ֆիլմի տարբերություններ, ֆիլմի քննարկում

Comments Showing 1-7 of 7 (7 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Առաջարկում եմ գիրքը վերջացնելուց հետո նայենք ֆիլմը (ով դեռ չի նայել) ու մի քիչ դրանից էլ խոսանք: Տարբերություններ, նմանություններ, ընդհանուր թեմաներ, էկրանիզացիայի լավ ու վատ կողմեր, և այլն: Մի խոսքով, քննարկենք կինոն:


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Նայեցի էսօր: Ֆիլմը լավն էր, բայց մեկա էդքան չտպավորեց գրքից հետո: Ծանր էր նայվում, ու բուն մեղավոր զգալու թեման չափազանց նուրբ էր ներկայացված, էնքան, որ եթե մի քիչ ուղեղդ անջատես նայելուց, չես էլ մտածի հետո: Իսկ այ գրքում, քանի որ առաջին դեմքից էր ամեն ինչ պատմվում, շատ մանրամասն ու լավ նկարագրվում էին համ Միքայելի` Հաննայի հետ հարաբերություններից մնացած մեղքի զգացումը, համ պոդտեքստով` Հաննայի իրական մեղավոր լինելը (դեռահաս տղայի կյանքը տակնուվրա արեց), համ` ողջ գերմանացի ազգի հետ-Հոլոքոստյան մեղքի զգացումը (ու էդ ոճրագործություններն անող կամ հանդուրժող մասսաների դատապարտումը):

Ուրիշ էր, անսովոր էր գիրքը: Անկեղծությամբ գրավեց: Ֆիլմում շատ բաներ էին մնացել տողերի արանքում, դրա համար անկեղծությունը երևի թե փորձեցին նկարագրել դստեր հետ հավելյալ դրվագներով: Բայց չգիտեմ, իմ կարծիքով` զիջում էր էկրանիզացիան: Հաստատ երկու անգամ նայելու ֆիլմ չի:

Էլի բաներ ունեմ ասելու, բայց սպասեմ, էլի մարդիկ միանան իմ մենախոսությանը, նոր :D


message 3: by Sona (last edited Jun 13, 2015 01:48PM) (new) - rated it 5 stars

Sona Petrossian | 107 comments Ամեն դեպքում, գիրքը մնում ա գիրք...ֆիլմը ինձ դուր էր էկել, նայել էի մոտ 2տարի առաջ ու հիշում եմ էնքան կլանված ու էնքան լարված էի նայում, ու լավ ա, որ էն ժամանակ գիրքը չէի կարդացել :D Ֆիլմը շատ մակերեսորեն էր նկարած. մեկը հենց Հաննայի թողած ազդեցությունը Միքայելի հետագա կյանքի վրա ոչ մի ձևով արտահայտված չէր, ոնց որ գրքում էր: Բայց էս ամեն ինչից զատ պետք ա խոստովանել, որ սիրուն էր նկարած :))


Nelly Aghabekyan | 310 comments Mod
Այ, հա: Լրիվ էն գրքերից ա, որ կարդալուց հետո կինոն տենց լավ չի ուտվում: Ես հասկանում եմ, ինչի են էկրանիզացիան որոշել առանց կադրի հետևում մոնոլոգի նկարել, բայց եթե Միքայելի տեսակետն արտահայտվեր, շատ ավելի «գրքով» կստացվեր:

Ինձ հենց էն դուր եկավ գրքում, որ Միքայելը շատ լավ անալիզ էր անում հա՛մ ինքն իրեն, հա՛մ հետպատերազմյան սերնդին: Էդ անալիզն էր, որ օգնում էր հասկանալ Հաննայի թողած ազդեցության մասշտաբները, ու Հոլոքոստի` գերմանացիների վրա թողած ազդեցության նրբությունները:

Թվում ա, թե` ծեծված թեմա ա, բայց իրականում Հոլոքոստից ինչքան խոսում են, հիմնականում միշտ զոհի տեսակետն են ներկայացնում: «Անսիրտ» նացիների տեսակետից բոլորը կարծես փորձում են հեռու մնալ, ոնց որ հասկանալն ինքնին արդեն մեղք ա: Մենակ դատապարտում ու սարսափում են: Դրա համար էս գիրքը շատ բացեր լրացրեց` որ իրենք գերմանացիներն էլ են դատապարտում ու սարսափում, ու էդ նացիստների սերնդին հրաժարվում են հասկանալ: Շատ բարդ ու նուրբ իրավիճակ ա, ու լավ ա, որ գոնե մեկն էդ իրավիճակից սենց բաց խոսեց:

Էդ պատճառով Հաննայի «Իսկ դո՞ւք ինչ կանեյիք»-ը շատ տեղին հարց էր: Ի՞նչ կանեյին էն մարդիկ, որոնք հիմա հեշտությամբ դատապարտում են, բայց իրականում էդ դրության մեջ լինելը չեն էլ փորձել պատկերացնել: Ի՞նչու էր մի ամբողջ սերունդ էդ աստիճան սառնասիրտ ու հետևողական տենց սարսափելի ոճրագործություն անելուց: Իրո՞ք բոլորը տենց չար ու անգութ էին, թե՞ ուղեղները փորձում էին անջատել ու ուղղակի որպես գործի վերաբերվել, որ չգժվեին իրականությունից:

Գրքում Հաննայի էդ հարցը շատ մտածելու տեղ տվեց: Ֆիլմում, իհարկե, ցույց տվեցին, որ բոլորը շփոթվեցին ու զարմացան, բայց տենց ակցենտ չդրվեց, անցավ-գնաց էդ դրվագը, մոռացվեց: Եթե Միքայելի մեկնաբանությունները էդ ընթացքում հնչեին, միգուցե և ավելի ուժեղ լիներ էդ սցենան:


Անի Կուռոյան | 21 comments Հաննան հավատարիմ մնաց այն գծին որը Շլինկը տվեց հենց սկզբում խելացի,չոր սառը, ինքնահավան: Հետագայում Շլինկի կողմից ընդգծված ,,կերպարանափոխման շտրիխերը,, ինձ ոչինչ չապացուցեցին, ավելին Հաննան հենց սկզբից՝ Միքայելին լքելու օրվանից մինչ ինքնասպանություն եղավ դրության լիիրավ տիրուհին, իսկ դեռահաս Միքայելին մինչ գրքի վերջ ուղեկցեց մեղքի զգացումը....


Mari Melikyan (hanguyts) (voltera) | 199 comments Mod
կինոն լրիվ հիշում եմ ու հեչ չեմ հավանել, մանավանդ երբ որ գրքից անմիջապես հետո նայեցի: գրքում բովանդակությունը շատ լիքն ա , Միքայելի տեսանկյունն ա լավ ներկայացվում` էն դեռահաս տարիքից մինչև մեծ տարիքը, գրքում մենակ սյուժեն են թողել, Միքայելի կերպարն էլ չոր ա շատ:


Արմինե Պետրոսյան | 364 comments Գիրքը կարդալ եմ մեկ տարի առաջ՝ հայերեն թարգմանությամբ: Ֆիլմն ավելի ուշ եմ դիտել: Ճիշտ է՝ գիրքը մնում է գիրք, բայց հիշում եմ, որ տեսարաններ կային, ֆիլմում ավելի պատկերավոր էին, ընդգծված:
Հաննայի կերպարի մասին կարող եմ ասել, որ մի երկու անգամ աչքիս փոխվեց, բայց վերջում ինձ համար մնաց ինքնասեր, ավելի շատ իր սեփական շահերի համար մտածող կին: Այն դրականը, որ գուցե եղել կամ կարող էր լինել, առաջնային չէր Հաննայի համար. առաջնայինը իր եսն էր, իր էգոն:


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread