Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
The Reader
Արխիվ
>
The Reader. գրքի և ֆիլմի տարբերություններ, ֆիլմի քննարկում
date
newest »

message 1:
by
Nelly
(new)
-
rated it 5 stars
May 29, 2015 12:20PM

reply
|
flag
Նայեցի էսօր: Ֆիլմը լավն էր, բայց մեկա էդքան չտպավորեց գրքից հետո: Ծանր էր նայվում, ու բուն մեղավոր զգալու թեման չափազանց նուրբ էր ներկայացված, էնքան, որ եթե մի քիչ ուղեղդ անջատես նայելուց, չես էլ մտածի հետո: Իսկ այ գրքում, քանի որ առաջին դեմքից էր ամեն ինչ պատմվում, շատ մանրամասն ու լավ նկարագրվում էին համ Միքայելի` Հաննայի հետ հարաբերություններից մնացած մեղքի զգացումը, համ պոդտեքստով` Հաննայի իրական մեղավոր լինելը (դեռահաս տղայի կյանքը տակնուվրա արեց), համ` ողջ գերմանացի ազգի հետ-Հոլոքոստյան մեղքի զգացումը (ու էդ ոճրագործություններն անող կամ հանդուրժող մասսաների դատապարտումը):
Ուրիշ էր, անսովոր էր գիրքը: Անկեղծությամբ գրավեց: Ֆիլմում շատ բաներ էին մնացել տողերի արանքում, դրա համար անկեղծությունը երևի թե փորձեցին նկարագրել դստեր հետ հավելյալ դրվագներով: Բայց չգիտեմ, իմ կարծիքով` զիջում էր էկրանիզացիան: Հաստատ երկու անգամ նայելու ֆիլմ չի:
Էլի բաներ ունեմ ասելու, բայց սպասեմ, էլի մարդիկ միանան իմ մենախոսությանը, նոր :D

Այ, հա: Լրիվ էն գրքերից ա, որ կարդալուց հետո կինոն տենց լավ չի ուտվում: Ես հասկանում եմ, ինչի են էկրանիզացիան որոշել առանց կադրի հետևում մոնոլոգի նկարել, բայց եթե Միքայելի տեսակետն արտահայտվեր, շատ ավելի «գրքով» կստացվեր:
Ինձ հենց էն դուր եկավ գրքում, որ Միքայելը շատ լավ անալիզ էր անում հա՛մ ինքն իրեն, հա՛մ հետպատերազմյան սերնդին: Էդ անալիզն էր, որ օգնում էր հասկանալ Հաննայի թողած ազդեցության մասշտաբները, ու Հոլոքոստի` գերմանացիների վրա թողած ազդեցության նրբությունները:
Թվում ա, թե` ծեծված թեմա ա, բայց իրականում Հոլոքոստից ինչքան խոսում են, հիմնականում միշտ զոհի տեսակետն են ներկայացնում: «Անսիրտ» նացիների տեսակետից բոլորը կարծես փորձում են հեռու մնալ, ոնց որ հասկանալն ինքնին արդեն մեղք ա: Մենակ դատապարտում ու սարսափում են: Դրա համար էս գիրքը շատ բացեր լրացրեց` որ իրենք գերմանացիներն էլ են դատապարտում ու սարսափում, ու էդ նացիստների սերնդին հրաժարվում են հասկանալ: Շատ բարդ ու նուրբ իրավիճակ ա, ու լավ ա, որ գոնե մեկն էդ իրավիճակից սենց բաց խոսեց:
Էդ պատճառով Հաննայի «Իսկ դո՞ւք ինչ կանեյիք»-ը շատ տեղին հարց էր: Ի՞նչ կանեյին էն մարդիկ, որոնք հիմա հեշտությամբ դատապարտում են, բայց իրականում էդ դրության մեջ լինելը չեն էլ փորձել պատկերացնել: Ի՞նչու էր մի ամբողջ սերունդ էդ աստիճան սառնասիրտ ու հետևողական տենց սարսափելի ոճրագործություն անելուց: Իրո՞ք բոլորը տենց չար ու անգութ էին, թե՞ ուղեղները փորձում էին անջատել ու ուղղակի որպես գործի վերաբերվել, որ չգժվեին իրականությունից:
Գրքում Հաննայի էդ հարցը շատ մտածելու տեղ տվեց: Ֆիլմում, իհարկե, ցույց տվեցին, որ բոլորը շփոթվեցին ու զարմացան, բայց տենց ակցենտ չդրվեց, անցավ-գնաց էդ դրվագը, մոռացվեց: Եթե Միքայելի մեկնաբանությունները էդ ընթացքում հնչեին, միգուցե և ավելի ուժեղ լիներ էդ սցենան:

կինոն լրիվ հիշում եմ ու հեչ չեմ հավանել, մանավանդ երբ որ գրքից անմիջապես հետո նայեցի: գրքում բովանդակությունը շատ լիքն ա , Միքայելի տեսանկյունն ա լավ ներկայացվում` էն դեռահաս տարիքից մինչև մեծ տարիքը, գրքում մենակ սյուժեն են թողել, Միքայելի կերպարն էլ չոր ա շատ:

Հաննայի կերպարի մասին կարող եմ ասել, որ մի երկու անգամ աչքիս փոխվեց, բայց վերջում ինձ համար մնաց ինքնասեր, ավելի շատ իր սեփական շահերի համար մտածող կին: Այն դրականը, որ գուցե եղել կամ կարող էր լինել, առաջնային չէր Հաննայի համար. առաջնայինը իր եսն էր, իր էգոն: